2-րդ կարգի մասնագետ – ՏՏՎ, Տեխնիկական սպասարկման բաժին | ardshinbank

2-րդ կարգի մասնագետ – ՏՏՎ, Տեխնիկական սպասարկման բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
07.02.2019 to 21.02.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Կազմտեխնիկայի ներդրում, կարգաբերում, սպասարկում և վերանորոգում,
  • Լոկալ ցանցի, ինտերնետ ցանցի և հեռախոսային ցանցի լարանցման աշխատանքների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Առնվազն 6 ամսվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների  բնագավառում վերջին 3 տարվա ընթացքում, նախընտրելի է՝ բանկային համակարգում,
  • Խորացված համակարգչային գիտելիքներ, համակարգչային տեխնիկայի և հարակից սարքավորումների իմացություն,
  • Հայերեն (գերազանց),  ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական) իմացություն,
  • Համակարգչային տեխնիկայի խորացված գիտելիքների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “IT specialist, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 21-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One