2-րդ կարգի մասնագետ – Հաշվապահություն, ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժին | ardshinbank

2-րդ կարգի մասնագետ – Հաշվապահություն, ՀՀ ԿԲ հաշվետվությունների բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
09.09.2019 to 23.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • ՀՀ օրենքների, ՀՀ հաշվապահական ստանդարտների և ԿԲ կանոնակարգերի համաձայն Բանկի կողմից վաճառվող պրոդուկտների, Բանկի կողմից իրականացվող գործառույթների հաշվապահական հաշվառման իրականացման մեթոդաբանության մշակման համար նախնական նյութերի հավաքագրում և աջակցություն,
  • Հաշվետվությունների կազմման գործընթացի ավտոմատացման վերաբերյալ նախնական տեղեկատվության հավաքագրում, առաջարկների պատրաստման աջակցություն և օժանդակում,
  • Բանկի հաշվեկշռի վերլուծություն,
  • ՀՀ ԿԲ կանոնակարգերով և ծանուցումներով սահմանված հաշվետվությունների և տեղեկատվության նախապատրաստում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաշվապահական հաշվառման, ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների և ռեգիստրների վարման ուղղվածությամբ),
  • MS Office-ի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կաոնակարգ 2, 3, 4/03 և 8/03-ի ընդհանուր իմացություն, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ընդհանուր իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_ Accountancy, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One