2-րդ կարգի մասնագետ – ԽԱՎ, Սնանկության գործընթացների ուղեկցման բաժին | ardshinbank

2-րդ կարգի մասնագետ – ԽԱՎ, Սնանկության գործընթացների ուղեկցման բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
21.11.2019 to 03.12.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • ՀՀ և ԼՂՀ դատարաններից ստացված գրավով ապահովված և չապահովված վարույթներով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու  որոշումների, գրությունների, առաջարկների և այլ փաստաթղթերի  հաշվառում և վարույթների կազմում։ Սնանկության կառավարիչների կողմից կազմակերպվող աճուրդների ընթացքի հետևում։Սնանկության վարույթներով պարտապաններից բռնագանձված գումարների նույնականացում,
  • ՀՀ և ԼՂՀ դատարաններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում, պարտքի չափի և այլ բնույթի հարցումների իրականացում։ Սնանկության կառավարիչների կողմից կազմակերպվող աճուրդներին մասնակցության համար անհրաժեշտ գումարներ փոխանցելու նպատակով  ծառայողական գրության, զեկուցագրի և լիազորագրի պատրաստում,
  • Գործերի ընթացքի լուծման համար առաջարկների կազմում։ Սնանկության կառավարիչների կողմից կազմակերպվող աճուրդներին մասնակցում և գույքերի ձեռք բերում,
  • Սնանկ ճանաչված պարտապանների վերաբերյալ վարույթներով նախատեսված գույքագրմանը մասնակցություն,
  • Սնանկության կառավարիչների կողմից կազմակերպվող աճուրդներում հաղթող ճանաչվելու դեպքում համապատասխան փաթեթի կազմում ու Բանկի անունից արձանագրության և պայմանագրերի կնքում,
  • Սնանկության կառավարիչների կողմից կազմակերպվող, աճուրդներից ձեռք բերված գույքերի նկատմամբ բանկի սեփականության իրավունքի գրանցման գործընթացի կազմակերպում՝ նոտարական գրասենյակում, ՀՀ ԿԱ  ԱԳԿ ՊԿ-ում և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունում,
  • Ձեռք բերված գույքերի սեփականության իրավունքի վկայականների (և այլ փաստաթղթերի) հաշվառում, հանձնում համապատասխան ստորաբաժանումներին, ինչպես նաև՝ ամենամսյա հաշվետվությունների կազմում,
  • Անհարաժեշտության դեպքում սնանկության ժողովներին մասնակցություն,
  • Ամենամսյա հաշվետվությունների կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (իրավաբանական կամ տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ ԴԱՀԿ ծառայությունում կամ դատական համակարգում կամ այլ կառույցներում խնդրահարույց վարկերի դատական կարգով հետ ստացման աշխատանքների ուղղվածությամբ (ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը նախընտրելի է),
  • MS office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (նախընտրելի է), 
  • Բանկային օրենսդրության իմացություն:
Դիմելու կարգը: 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_BAայլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 3-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One