2-րդ կարգի մասնագետ – ԳՏ, Վճարային քարտերով գործարքների մոնիթորինգի և տերմինալային ցանցի ուղեկցման բաժին | ardshinbank

2-րդ կարգի մասնագետ – ԳՏ, Վճարային քարտերով գործարքների մոնիթորինգի և տերմինալային ցանցի ուղեկցման բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
04.10.2019 to 20.10.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի և վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն վճարային քարտերով իրականացված գործարքների մոնիթորինգի իրականացում՝ ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտման նպատակով: Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ ղեկավարությանը տեղեկացում,
  • Պրոցեսինգային կենտրոնից և վճարահաշվարկային համակարգերից ստացված տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության իրականացում, որի հիման  վրա ռիսկային գործարքների և զեղծարարությունների բացահայտում և ղեկավարությանը տեղեկացում,
  • Վճարային համակարգերի կանոններին համաձայն հետգանձումների (ինչպես վճարային քարտերի թողարկման, այնպես էլ վճարային քարտերի սպասարկման մասով) գործընթացների ցիկլի (հետգանձում, 2-րդ ներկայացում, միջնորդավճարներ) և դրա հետ կապված բոլոր այլ գործընթացների վարում,
  • Վճարային քարտերով գործարքների գծով բողոքարկումների գործընթացի հետ կապված վճարային համակարգերի հետ փաստաթղթաշրջանառության վարում,
  • Քարտային գործարքների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ, վճարահաշվարկային համակարգերին ներկայացվող հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալների ապահովում,
  • Բանկի վճարային քարտերով իրականացված գործարքների բողոքարկման գործընթացի արդյունքում համապատասխան հաշվապահակն ձևակերպումների իրականացում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է քարտային գործառնությունների ուղղվածությամբ,
  •  Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (ցանկալի է),
  • MS Office, Lsoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն, բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Հոկտեմբերի 20-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One