2-րդ կարգի մասնագետ, Արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ուղեկցման բաժին, ՈՊԱԿՏ | ardshinbank

2-րդ կարգի մասնագետ, Արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման գործընթացի ուղեկցման բաժին, ՈՊԱԿՏ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
27.08.2019 to 04.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բռնագանձման ծանուցմների և ծանուցագրերի կազմում ու տրամադրում Բանկի համապատասխան ստորաբաժանմանը դրանց հասցեատերերին ուղարկելու համար,
  • Հատման գնի արձանագրությունների կազմում,
  • Արտադատական աճուրդային գործընթացին հետևում ,
  • Բորսայի հարթակից գույքի վաճառքի կամ Բանկին ի սեփականություն անցնելու դեպքերում համապատասխան լիազորագրի կազմում և գործունեության շրջանակներում համագործակցության ապահովում Նոտարական գրասենյակում, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում, կամ ՃՈ ծառայությունում,
  • Արտադատական կարգով իրականացված հրապարակային սակարկությունների կազմակերպիչներից ստացված տեղեկատվության ստուգում և հաշվառում,
  • Բանկին այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ի սեփականություն անցնող շարժական գույքի ստուգում, լուսանկարում, ակտերի կազմում և հաշվառում,
  • Բանկին ի սեփականություն անցնող շարժական գույքերի ստուգման, ի սեփականություն ընդունման և այլ դեպքերում տարաբնույթ զեկուցագրերի ու ծառայողական գրությունների, ինչպես նաև՝ հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը  նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների ուղղվածությամբ),
  •   MS Office-ի լավ իմացություն,
  • Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը նախընտրելի է:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_NPL”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է Սեպտեմբերի 4-ը 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One