1-ին կարգի մասնագետ/ավագ վերլուծաբան – ԳՏ, Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժին | ardshinbank

1-ին կարգի մասնագետ/ավագ վերլուծաբան – ԳՏ, Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժին

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
02.12.2019 to 15.12.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Մանրածախ վարկերի (անշարժ գույքի գրավադրմամբ, հիփոթեք և այլ)  և դրանց ապահովման միջոցների (անշարժ գույք, երաշխավորություն, դրամական միջոցներ և այլն) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերլուծություն, ստուգում
  • Մանրածախ վարկերի (անշարժ գույքի գրավադրմամբ, հիփոթեք և այլ)  և դրանց ապահովման միջոցների (անշարժ գույք, երաշխավորություն, դրամական միջոցներ և այլն) ձևակերպման համար գրավային, երաշխավորության և վարկային պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին  և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում
  • Մանրածախ վարկերի (անշարժ գույքի գրավադրմամբ, հիփոթեք և այլ) և դրանց ապահովման միջոցների (անշարժ գույք, երաշխավորություն, դրամական միջոցներ և այլն) պայմանագրերի ստուգում, ստորագրում
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում  «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում
Պահանջվող որակավորում: 

 

  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ  ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “1st class specialist - BO”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One