ՖՏ, Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազմակերպման մասնագետ | ardshinbank

ՖՏ, Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազմակերպման մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
08.09.2021 to 26.09.2021
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի կողմից ֆինանսական կազմակերպություններից վարկային ռեսուրսների ներգրավման աշխատանքներին մասնակցություն,
  • Նոր գործընկերների ձեռք բերման նպատակով միջազգային և տարածաշրջանային ֆինանսական նորությունների վերլուծություն,
  • Պոտենցիալ գործընկերների կողմից պահանջվող տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկային պայմանագրերի կնքման, վարկային միջոցների ստացման նախապայմաններով պահանջվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում,
  • Վարկային միջոցների ստացման համար պահանջվող վարկի հատկացման համաձայնագրերի ստորագրման և տրամադրման կազմակերպում,
  • Վարկային պայմանագրերով պահանջվող հաշվետվությունների տրամադրման կազմակերպում, հետևում և ուղեկցում,
  • Վարկային միջոցների հերթական մարումների հետևում և ներկայացում համապատասխան ստորաբաժանմանը,
  • Ներգրավված ֆինանսական միջոցների տեղաբաշխման վերաբերյալ բիզնես ստորաբաժանումներին տեղեկատվության պարբերական տրամադրում։

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն/տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է/,
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվաաշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում կամ առնվազն 1 ամսվա աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպման ուղղվածությամբ (ֆինանսաբանկային ոլորտում կամ կարգավորող մարմիններում միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է),
  •  MS Office-ի իմացություն,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • ՀՀ բանկային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ընդհանուր իմացություն։

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Միջազգային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների հետ աշխատանքների կազմակերպման մասնագետ, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2024-03-29 15:36
Developed by Studio One