Ֆինանսական խորհրդատու | ardshinbank

Ֆինանսական խորհրդատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
01.07.2022 to 10.07.2022
Աշխատանքային վայրը: 
ք․ Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանԱշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում,
  • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,
  • Կումունալ վճարումների ընդունում և կատարում,
  • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով (իրավասությունները տրամադրվում են ՄԲՏ և ԳՏ համաձայնեցմամբ)

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաճախորդների սպասարկման կամ վարկավորման ուղղվածությամբ) ոլորտում,
  • MS Office, LSoft ծրագրի իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Ֆինանսական խորհրդատու Երևան, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2022-08-16 11:55
Developed by Studio One