Ֆինանսական խորհրդատու – ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների վաճառքի ուղղություն | ardshinbank

Ֆինանսական խորհրդատու – ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների վաճառքի ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
12.06.2019 to 26.06.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկում գործող POS տերմինալների բազայի ընդլայնում նոր հաճախորդներ ներգրավվելով,
  • Պրեզենտացիաների անցկացում Բանկի էկվարինգային ծառայության պահանջներին համապատասխան,
  • Ուղղության գծով վաճառքի գործընթացի բարելավման առաջարկների ներկայացում,
  • Նոր հաճախորդներ ներգրավելու կապակցությամբ միջոցառումների պլանավորում և  կազմակերպում,
  • Գործող հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում և կայուն հարաբերությունների պահպանում, հաշվետվությունների կազմում,
  • Հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում և հաշվետվությնունների կազմում,
  • Պլանային ցուցանիշների կատարման ապահովում,
  • Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում,
  • Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ),
  •  MS Office-ի (լավ), LSBank-ի (ցանկալի է) իմացություն,
  • Վաճառքների իրականացման գործընթացի և բանկային ծառայությունների լավ իմացություն,
  •  Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Financial consultant_POS terminals ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունիսի 26-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One