Փոքր և միջին դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ավագ վերլուծաբան | ardshinbank

Փոքր և միջին դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ավագ վերլուծաբան

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկի նպատակի արժանահավատության վերլուծություն,
  • Վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների հիմնավորման հավաստիության ստուգում,
  • Գործունեության պատմության վերլուծություն,
  • Վարկի կառուցվածի ուսումնասիրություն,
  • Կորպորատիվ հաճախորդներին վարկանշի շնորհում և վարկանշի պարբերական վերագնահատում,
  • Վարկային ռիսկի գնահատում,
  • Մարման աղբյուրի գնահատում,
  • Ֆինանսական գործակիցների վերլուծություն և գնահատում,
  • Ֆինանսական գործակիցների վերլուծություն և գնահատում,
  • Մրցակիցների, շուկայում մասնակիցների վերլուծություն, 
  • Գործարար ակտիվության վերլուծություն,
  • Ձեռնարկության կառավարման համակարգի/ֆինանսական արդյունավետության վերլուծություն,
  • Փոխկապակցված անձանց բացահայտում,
  • Սոցիալ-էկոլոգիական ռիսկի գնահատում,
  • Արտարժութային կախվածության գնահատում,
  • Ռիսկերի գնահատման համար այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկավորման գործընթացի և ռիսկերի գնահատման պարզեցման և ավտոմատացման համակարգերի կիրառմամբ առաջարկությունների մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում,
  • MS Օffice (LS-Bank) կամ համանման ծրագիր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
  • Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն,
  • Հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին), ֆինանսական վերլուծության (խորացված), կառավարչական հաշվառման (խորացված) իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Senior_Analyst, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One