ՓՄՁ հաճախորդների գործարքների մշակման ուղղության համակարգող - Գործարքների կառուցվածքի մշակման վարչություն | ardshinbank

ՓՄՁ հաճախորդների գործարքների մշակման ուղղության համակարգող - Գործարքների կառուցվածքի մշակման վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
20.05.2020 to 06.06.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • ՓՄՁ հաճախորդների հետ նախատեսվող վարկային գործարքների գծով ֆինանսական տեղեկատվության հավաքագրում հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի հետ համատեղ,
  • ՓՄՁ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների կազմում, ներկայացում Բանկի իրավասու մարմնի քննարկմանը,
  • ՓՄՁ հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերլուծություն՝ վարկարժանության և վարկունակության գնահատում, վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների վերլուծություն, ֆինանսական գործակիցների վերլուծություն,  պատմական դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի և եկամուտ ծախսերի վերլուծություն, կանխատեսվող ֆինանսական հոսքերի պլանավորում,
  • ՓՄՁ հաճախորդների վարկային գործիքների կառւոցվածքի ձևավորում և վերջնական գործարքի վերաբերյալ առաջարկների ներկայացում՝  Բանկի վարկային կոմիտեի քննարկմանը,
  • ՓՄՁ հաճախորդների վարկային գործիքների կառուցվածքի վերաբերյալ համապատասխան վարկային կոմիտեի արձանագրության նախագծի կազմում,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, նպատակային օգտագործման հսկողության իրականացում հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ համատեղ,
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում` Հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Վարկավորման գործընթացի և վարկային գործարքների կառուցվածքի մշակման օպտիմիզացման և ավտոմատացման համակարգերի ներդրման  առաջարկությունների ներկայացում կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչությանը,
  • Վարչության աշխատանքերի բնականոն իրականացման համար այլ գործառույթների իրականացում Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ-հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավանաբական կրթությունը նախընտրելի է),
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • MS Office,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Բանակցելու և սահուն հաղորդակցվելու ընդգծված ունակություններ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “CBD_Coordinator, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Հունիսի 6-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:     

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One