ՏՏ ադմինիստրատոր | ardshinbank

ՏՏ ադմինիստրատոր

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.09.2021 to 03.10.2021
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ավտոմատացված բանկային համակարգերի սպասարկում և մոնիթորինգ,
  • Բոլոր կիրառական համակարգերի թեստային միջավայրի սպասարկում և մոնիթորինգ,
  • Տեղեկատվական համակարգերում փոփոխությունների կատարում,
  • Տվյալների հենքերի արտադրողականության բարձրացում և տվյալների օպտիմալացում
  • Պահուստային տվյալների պահպանման իրականացում
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Առնվազն 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների  բնագավառում վերջին 4 տարվա ընթացքում, նախընտրելի է 6 ամսվա փորձ բանկային համակարգում
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
  • Խորացված համակարգչային գիտելիքներ, Ներբանկային տեղեկատվական համակարգերի խորը իմածություն
  • Հայերեն (գերազանց),  ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական)
  • Բանկային գործ
  • Ծանրաբեռնված աշխատելու կարողություն
  • Կանոնակարգված միջավայրում աշխատելու կարողություն
  • Նույնաբնույթ և բազմաքանակ գործարքներով (գործողություններով) աշխատելու պատրաստակամություն և կարողություն
  • Բծախնդրություն
  • ORACLE DBA փորձ։
  • Oracle-ի տվյալների բազայի և հարակից արտադրանքի տեղադրման, թարմացման, միգրացիայի և ուղղման ծրագրային ապահովման փորձ:
  • Data Guard, Rman և Troubleshooting-ի փորձ։
  • Փորձ արտադրողականության հզորության պլանավորման մեջ՝ ստեղծման, կրկնօրինակման և վերականգնման։ Խոշոր բազաների հետ աշխատելու փորձ, ներառյալ բաժինների կառավարումը:
  • Գիտելիքներ և հմտություններ MS SQL բազաների, ստեղծման,  թարմացման, վերականգնման, միգրացիայի և ուղղման ծրագրային ապահովման փորձ:
  • Գիտելիքներ և հմտություններ՝ MS WINDOWS Server, LINUX ՕՀ-ների, ինչպես նաև IIS, Apache, Ngenix  թարմացման, վերականգնման ծրագրային ապահովման փորձ:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել ՏՏ ադմինիստրատոր, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2021-10-26 16:27
Developed by Studio One