ՏՏՎ, Տեղեկատվական համակարգերի ներդրման բաժնի մասնագետ | ardshinbank

ՏՏՎ, Տեղեկատվական համակարգերի ներդրման բաժնի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
14.03.2019 to 24.03.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Տեղեկատվական համակարգերի տեստավորում և փորձնական աշխատանքների իրականացում,
  • Անհրաժեշտ ձեռնարկների և համակարգերի նկարագրությունների կազմում և արդիականության ապահովում,
  • Ներդրված ծրագրային փոփոխության շրջանակներում բանկի համապատասխան աշխատակիցների ուսուցում,
  • 3-րդ մակարդակի խնդիրների լուծում՝ սահմանված ժամկետներում,
  • Տվյալների վերլուծության նպատակով ներկայացումների (view-ների) ձևավորում և տվյալների հասանելիության ապահովում և վերահսկում,
  • Քարտային և վարկային հոսքագրերի ստեղծում և կառավարում,
  • Վիրտուալ POS-երի ինտեգրում,
  • Ֆինանսական, վերլուծական ծրագրերի ստեղծում,
  • Հաշվետվությունների ստեղծում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման բնագավառում,
  • Խորացված համակարգչային գիտելիքներ, ՏՏ կառավարման ծրագրային միջոցներ և գործիքներ,
  • Հայերենի (գերազանց),  ռուսերենի (գերազանց), անգլերենի (տեխնիկական) իմացություն,
  • Բանկային ՏՏ տեխնոլոգիաների իմացություն,
  • PHP ծրագրավորման լեզվի իմացություն (պարտադիր),
  • C# ծրագրավորման լեզվի իմացություն (ցանկալի),
  • JavaScript, HTML,CSS, XML, JSON տեխնոլոգիաների իմացություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ, մասնավորապես MySQL: 
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_IT, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 24-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One