Տնտեսական վերլուծության և պլանավորման վարչության պետ, ՖՏ | ardshinbank

Տնտեսական վերլուծության և պլանավորման վարչության պետ, ՖՏ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
29.08.2019 to 15.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի տնտեսական վերլուծությանը և պլանավորմանն առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում Բանկի իրավասու մարմնի հաստատմանը,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վարչության կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվածությունը նախատեսող գործընթացների կազմակերպում,
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Բանկի տնտեսական վերլոծությանը և պլանավորմանն առնչվող ֆինանսական պլանների, ֆինանսական վերլուծությունների և Բանկի կատարողականների պատրաստման և համապատասխան իրավասու մարմնին ներկայացնելու կազմակերպում,
  • Բանկի պրոդուկտների և հաճախորդների գնագոյացման հաշվարկների ու վերլուծության կազմակերոպում,
  • Վարչության աշխատկիցներին խրախուսելու և վարչության աշխատակիցների նկատամամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պլանավորման և բյուջետավորման ոլորտում որից 2 –ը ղեկավար պաշտոնում,
  • MS Office-ի իմացություն,
  •  Հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին), կորպորատիվ ֆինանսեների (խորացված), տնտեսական վերլուծության մեթոդների (խորացված), կառավարչական հաշվառման և պլանավորման իմացոււթյուն:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Head of Economic Analysis and Planning Department, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One