Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Վարչության պետ | ardshinbank

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Վարչության պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Բիզնես ստորաբաժանումների դիմումների նոր համակարգերի տարբերակների,միջազգային փորձի վերլուծության հիմքում ձևավորված առաջարկությունների հիման վրա խնդիրների ձևավորում,
  • Նորարար տեխնոլոգիաների և լուծումների ուսումնասիրություն և ներդնում,
  • Թվային Բանկ կոնցեպտի մշակում, զարգացում և ներդնում,
  • Գոյություն ունեցող լուծումների և համակարգերի արդիականացում և օպտիմիզացիա,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 7 տարվա փորձ ՏՀՏ  ոլորտում (նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում), որից առնվազն 5-ը՝ ղեկավար պաշտոնում,
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Բիզնես գործընթացների և նախագծերի կառավարման փորձ,
  • ՏՀՏ համակարգերի ճարտարապետություն,
  • MS Office, Բանկային ավտոմատացված տեխնոլոգիաների իմացություն,
  • Տվյալների Բազաների հետ աշխատանքի փորձ, Ծրագրավորման գիտելիքներ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
  • ՏՀՏ համակարգերի կառավարում, բիզնես գործընթացների մոդելավարում, բանկային գործընթացների  բիզնես վերլուծություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Head of IT Department, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One