Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության ծրագրային ապահովման և մշակման խմբի ղեկավար | ardshinbank

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության ծրագրային ապահովման և մշակման խմբի ղեկավար

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
02.08.2019 to 15.08.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բաժնի   աշխատակիցների   կողմից   իրականացվող   աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
  • Շահագործվող համակարգերի շրջանակներում բիզնես ստորաբաժանումների դիմում-հայտերի վերլուծության և տեխնիկական առաջադրանքի համաձայնեցում բիզնես վերլուծության ուղղության հետ,
  • Բիզնես ստորաբաժանումների դիմումների նոր համակարգերի տարբերակների, միջազգային փորձի վերլուծության հիմքում ձևավորված առաջարկությունների հիման վրա խնդիրների ձևավորում,
  • Տեխնոլոգիաների մշակում, իրականացման տարբերակների և ժամկետների, միգրացիայի/ներդրման համաձայնեցում, ներդրման և ներդրումների վերադարձնման արդյունավետության հաշվարկ (կապված ՏՏ նախագծերի հետ),
  • Տեխնիկական առաջադրանքների մշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ  գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Նորարար տեխնոլոգիաների և լուծումների ուսումնասիրություն, մշակում և ներդնում,
  • Գոյություն ունեցող լուծումների և համակարգերի արդիականացում և օպտիմիզացիա:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն տեխնիկական,
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ՏՀՏ  ոլորտում (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում), որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում,
  • Խորացված համակարգչային գիտելիքներ, Ծրագրավորման լեզունների և տվյալների բազաների իմացություն,
  • ՏՀՏ համակարգերի կառավարում, Բանկային ավտոմատացված տեխնոլոգիաների իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Team Coordinator”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 15-ը օգոստոսի 2019թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2024-03-29 18:07
Developed by Studio One