Վերլուծաբան – ՌԿՏ, Վարկային ռիսկերի կառավարման վարչության վարկառուների մշտադիտարկման ուղղություն | ardshinbank

Վերլուծաբան – ՌԿՏ, Վարկային ռիսկերի կառավարման վարչության վարկառուների մշտադիտարկման ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
17.09.2019 to 01.10.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Անհատական մշտադիտարկում (նախազգուշացնող ազդակների համակարգ, օֆսայթ ուսումնասիրություն,
  • Վարկային միջոցների նպատակային օգտագործման հսկողություն,
  • Վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում նախազգուշացնող ազդակների համակարգի կիրառմամբ ՝բացասական ազդակների առկայության դեպքում փոխառուի վարկունակության արտահերթ վերագնահատում,
  • Վարկային պարտավորությունների սպասարկման հսկողություն,
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման հսկողություն,
  • Սնանկության գործընթացում ընդգրկված հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսումնասիրություն,
  • Վարկունակության վերագնահատման եզրակացության կազմում,
  • Բանկի Վարկային կոմիտեի կազմակերպում, նյութերի համակարգում, արձանագրությունների կազմում, կայացված որոշումների կատարման հսկողություն,
  • Փոխառուի վարկունակության վերլուծության, վարկային ռիսկի բացահայտման ու գնահատման (վերագնահատման) մեթոդների, գործիքակազմի և դրանց կիրառման մեթոդաբանության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` անհատական մշտադիտարկման  կազմակերպում,
  • Ռիսկերի գնահատման գործընթացում անհրաժեշտ արտաքին տեղեկատվության ձեռքբերման  գործընթացի կազմակերպում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկային ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է)
  • MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացությունը ցանկալի է,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)  լեզուների իմացություն,
  • Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_Monitoring, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 01-ը Հոկտեմբեր 2019թ.:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One