Վերլուծաբան – ՌԶՏ, Մարքեթինգի վարչություն | ardshinbank

Վերլուծաբան – ՌԶՏ, Մարքեթինգի վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
19.12.2018 to 09.01.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի արտաքին միջավայրի ուսումնասիրություն (PESTEL, EFE Matrices, Competitive Profile Matrix և այլն) և վերլուծություն առաջնային և երկրորդային (արտաքին հարցումներ, ֆրոնտ ստորաբաժանումների հարցումներ) տեղեկատվության հավաքագրման միջոցով,
  • Հաճախորդների թիրախային սեգմենտների ուսումնասիրություն, պահանջների բացահայտում և ներկայացում,
  • Հաճախորդների վարքագծի ուսումնասիրություն, վերլուծություն և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • Բանկի ծառայությունների վաճառքի, այդ թվում նաև խաչաձև վաճառքի ուղիների և տեխնոլոգիաների մշակում,
  • Բանկի կողմից շուկայում զբաղեցրած դիրքի վերաբերյալ, այդ թվում նաև առանձին ծառայությունների մասով պարբերական հաշվետվությունների կազմում,
  • Առանձին բանկային ծառայությունների, մրցակիցների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, (նախընտրելի է ռազմավարության մշակման և շուկային վերլուծության ուղղվածությամբ),
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
  • MS Office ծրագրի իմացություն, վիճակագրության կազմման և տվյալների վերլուծության  ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն, (լավ)  լեզուների իմացություն,
  • Շուկայի վերլուծության, տեղեկատվության վերլուծության (Data Analyst) իրականացման  ուղղվածությամբ լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է):
  • Շուկայի և տեղեկատվության վերլուծության  հիմունքների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_Marketing, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 09-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One