Վերլուծաբան – Որակի կառավարման վարչության որակի կառավարման ուղղություն | ardshinbank

Վերլուծաբան – Որակի կառավարման վարչության որակի կառավարման ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Որակի  մշտական հսկողության աշխատանքների իրականացում
  • Որակի կառավարմանը վերաբերվող Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ռեեստրների վարում (անհամապատասխանությունների, բողոք-պահանջների, ստուգված բիզնես գործընթացների արդյունքների, խնդրանքների, հարցումների, բանկային ծառայությունների, ԿԲ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների ռեեստրներ)
  • Բանկի հաճախորդների բողոքների, դիմումների, խնդրանքների և հարցումների ուսումնասիրություն
  • Գործարար գործընթացների արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) հաշվարկ
  • ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարից  և ԿԲ-ից ստացված պատասխան գրությունների պատրաստում և ուղարկում՝ Որակի կառավարմանը վերաբերվող հարցերի մասով,
  • Պրոդուկտների վաճառքի և հետագա սպասարկմանը առընչվող գործընթացների ընթացիկ ստուգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է   որակի կառավարման, հաճախորդների բողոքների ուսումնասիրության ոլորտում)
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է)
  • MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ)
  • ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst-Quality, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:13
Developed by Studio One