Վերլուծաբան – Համապատասխանության ապահովման վարչության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղություն | ardshinbank

Վերլուծաբան – Համապատասխանության ապահովման վարչության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.01.2019 to 13.02.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով Բանկային գործարքների, գործարար հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացում, միջազգային փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող գործարքների մոնիթորինգի իրականացնում,
  • Հաճախորդներին ըստ ռիսկային խմբերի ինքնուրույն դասակարգում, դասակարգման գործընթացի հսկողություն,  հաճախորդի ռիսկի դասի փոփոխության վերաբերյալ որոշման նախաձեռնում,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և  տրամադրում ՀՀ ԿԲ,
  • ԿԲ, ՀՀ բանկերից, թղթակից բանկերից ստացված հարցումների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և դրանց գծով Բանկի ներքին իրավական ակտերի մշակման գործընթացում մասնակցություն,
  • Բանկի «Գործառնական օր» համակարգում «ՄԱԿ»-ի, «OFAK»-ի, «EU»-ի, «ԿԲ» և այլ համապատասխան ավտոմատ համեմատման շտեմարաններում տվյալների թարմացում: Ավտոմատ համեմատման շտեմարաններում առկա տվյալների հետ համեմատում, համեմատման արդյունքներով գործարքների հաստատում կամ մերժում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում բանկի անձնակազմի ուսուցման ծրագրերի կազմման և վերապատրաստման գործընթացին մասնակցություն,
  • Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ուսումնասիրում, կատարման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին:

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է ՓԼ/ԱՖ կանխարգելման ուղղվածությամբ,
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
  • MS Office, Internet, LSbank, E-mail ծրագրերի իմացությունը,
  • Հայերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց), Անգլերեն(լավ) իմացություն,
  • ՀՀ ԿԲ-ի համապատասխան որակավորում,
  • Բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի գերազանց իմացություն:   

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst for Internal Monitoring Unit, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One