Վերլուծաբան – Գործառնական ռիսկի կառավարման վարչության գործառնական ռիսկի փորձաքննության իրականացման ուղղություն | ardshinbank

Վերլուծաբան – Գործառնական ռիսկի կառավարման վարչության գործառնական ռիսկի փորձաքննության իրականացման ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
13.03.2019 to 26.03.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի ստորաբաժանումների կողմից ռիսկային պատահարների վերաբերյալ ներկայացված տվյալների հավաքագրում,
  • Բանկի ներքին աուդիտից, անվտանգությունից, իրավաբանական վարչությունից և այլ ստորաբաժանումներից նախկինում բացահայտված դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և խմբավորում ըստ ռիսկերի միատար տեսակների, իրականացվող բիզնես գործընթացների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ստացում գործընթացում անմիջականորեն ներգրավված անձանցից,
  • Գործառնական ռիսկի տեղեկատվական բազայի (ԳՌՏԲ-ի) վարում, վիճակագրության հիման վրա գործառնական ռիսկերի դասակարգում` ըստ միատար ռիսկային պատահարների խմբերի, ԳՌՏԲ-ում տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում,
  • Տվյալների բազայի վերլուծության և գործառնական ռիսկի հաշվարկի իրականացում.
  • Նոր ռիսկերի հաստատման գործընթացի իրականացում, նոր և (կամ) էականորեն փոփոխված պրոդուկտների, բիզնես գործընթացների  ինքնագնահատման գործընթացի իրականացում,
  • Գործառնական ռիսկի նվազեցմանը և զսպմանն ուղղված աշխատանքների մոնիթորինգի (հետստուգման) իրականացում, այդ թվում` կատարվող գործարքների ծրագրային դիտման միջոցով,
  • Գործառնական ռիսկերի վերաբերյալ ուսուցողական նյութերի մշակում, Բանկի  կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար դասընթացների անցկացում,
  • Գործառնական ռիսկի կառավարման անհրաժեշտ կառավարչական հաշվետվությունների ձևերի մշակում, հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է 1 տարվա փորձ գործառնական ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  •  MS Office ծրագրի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն,
  • Գործառնական ռիսկի զսպման մեթոդների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst for Operational Risk, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 26-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One