Վերլուծաբան_ Ֆինանսավերլուծական վարչության, ֆինանսական վերլուծության գծով, ՖՏ | ardshinbank

Վերլուծաբան_ Ֆինանսավերլուծական վարչության, ֆինանսական վերլուծության գծով, ՖՏ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
12.09.2019 to 26.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկի շահութաբերության, եկամտաբերության ցուցանիշների ամսական հաշվարկ և վերլուծություն,
  • Ֆինանսական շուկայի ուսումնասիրություն,
  • Երկարաժամկետ (3 տարուց ավել) ֆինանսական մոդելների կազմում` ռեսուրսների   ներգրավման նախագծերի շրջանակներում,
  • Բանկի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից պահանջվող վերլուծական տեղեկատվության տրամադրում,
  • Վերլուծական նյութերի, հարցաթերթիկների կազմում, տրամադրում իրավասու անձանց,
  • Մակրոտնտեսական վերլուծություն,
  • Հիմնական մրցակիցների վերլուծություն ֆինանսական ցուցանիշների մասով,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում:
Պահանջվող որակավորում: 
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է ֆինանսական վերլուծության ոլորտում),
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
  • MS Office ,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն,
  • Հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին) կորպորատիվ ֆինանսների (խորացված), ֆինանսական վերլուծության (խորացված), կառավարչական հաշվառման (խորացված) իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_ FD, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Սեպտեմբերի 26-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One