Վարչության պետ - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն | ardshinbank

Վարչության պետ - Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.11.2018 to 13.12.2018
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Պրեմիում (P դասի)  հաճախորդների ներգրավման, սպասարկման, աշխատանքների համակարգման կազմակերպում,
  • Խոշոր (A դասի)  հաճախորդների ներգրավման, սպասարկման, աշխատանքների համակարգման կազմակերպում,
  • Բանկի փաստաթղթային ծառայությունների և ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցվող ծառայությունների մասով գործընթացի կազմակերպում, վերահսկում,
  • Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, պրոցեսների կանոնակարգման համար իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, վերահսկում,
  • Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաշվապահության ուղղվածությամբ) ոլորտում, որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում,
  •  MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր),
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Division_Corporate Business Department”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One