Վարչության պետի տեղակալ տնտեսական վերլուծության, պլանավորման, կատարողականների կազմման և վերլուծության գծով | ardshinbank

Վարչության պետի տեղակալ տնտեսական վերլուծության, պլանավորման, կատարողականների կազմման և վերլուծության գծով

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
29.08.2019 to 15.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Տարեկան ֆինանսական պլանի կազմման աշխատանքների կոորդինացում, պլանավորվող ցուցանիշների վերլուծություն,
  • Կապիտալ ներդրումների տարեկան պլանի կազզման աշխատանքների կոորդինացում, պլանավորվող ցուցանիշների վերլուծություն
  • Ոչ տոկոսային ծախսերի նախահաշվի կազզման աշխատանքների կոորդինացում, , պլանավորվող ցուցանիշների վերլուծություն
  • Տարեկան ֆինանսական պլանի, կապիտալ ներդրումների պլանի, ոչ տոկոսային ծախսերի ամսական, եռամսյակային կատարողականների կազմման աշխատանքների կոորդինացում, կատարողականի վերլուծություն,
  • Բանկի հաշվեկշռի, եկամուտ-ծախսերի ընթացիկ կանխատեսումների իրականացման աշխատանքների կոորդինացում
  • Բաժնի աշխատանքների համակարգում, բաժնում աշխատանքային մթնոլորտի ապահովում

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պլանավորման և բյուջետավորման ոլորտում,
  • MS Office-ի իմացություն,
  •  Հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին), կորպորատիվ ֆինանսեների (խորացված), տնտեսական վերլուծության մեթոդների (խորացված), կառավարչական հաշվառման և պլանավորման իմացոււթյուն:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Deputy Head of Economic Analysis and Planning Department, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Սեպտեմբերի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One