Վարկային մասնագետ | ardshinbank

Վարկային մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.11.2023 to 27.11.2023
Աշխատանքային վայրը: 
ք. Ջերմուկ
Դրույք: 
Լրիվ
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացումև վաճառքների իրականացում,
  • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացումև հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Վարկային մասնագետ- Ջերմուկ: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-02-28 19:03
Developed by Studio One