Վարկային մասնագետ - Նաիրի մասնաճյուղ | ardshinbank

Վարկային մասնագետ - Նաիրի մասնաճյուղ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
06.02.2019 to 17.02.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Եղվարդ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում և վաճառքների իրականացում,
  • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում և հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Loan specialist for Nairi branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 17-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-03-27 11:29
Developed by Studio One