Վարդենիս մասնաճյուղի կառավարիչ | ardshinbank

Վարդենիս մասնաճյուղի կառավարիչ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.09.2019 to 13.10.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Վարդենիս
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Մանաճյուղի գործունեության ընթացիկ կառավարում, կոորդինացում և վերահսկում, Մասնաճյուղի աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան Մասնաճյուղի կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա­ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում,
  • Բանկի կողմից տրված աշխատանքային և ֆինանսական պլանների կատարման ապահովում, դրանց նկատմամբ հսկողություն,
  • Տարածաշրջանի հաճախորդների շուկայի ուսումնասիրում և լրացուցիչ բանկային ծառայությունների վաճառքների իրականացման նպատակով հաճախորդների սեգմենտների պահանջների վերլուծություն,
  • Ամփոփ տեղեկատվական տվյալների մուտքագրում Կորպորատիվ հաճախորդների բազա, հաճախորդների հետ բանակցությունների վարման  վերահսկում, ինչպես նաև բանկային ծառայությունների մասով պաշտոնական առաջարկների պատրաստման և ներկայացման կատարման ապահովում,
  • Մասնաճյուղի կողմից պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում և մասնաճյուղում կատարվող գործառնությունների նկատմամբ պատշաճ հսկողություն,
  • Մասնաճյուղում հաճախորդների ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացում, պատշաճ և որակյալ սպասարկման կազմակերպում և դրա անընդհատ հսկողություն,
  • Մասնաճյուղի աշխատակիցներին խրախուսելու և մասնաճյուղի վարչության աշխատակիցների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ սահմանված կարգով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Մասնաճյուղին ամրացված գույքի և ֆինանսական միջոցների պահպանության ապահովում, այդ գործընթացի` ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին  համապատասխանության նկատմամբ հսկողություն:
Պահանջվող որակավորում: 
  •  Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • ՀՀ ԿԲ մասնաճյուղի կառավարիչի որակավորում (պարտադիր է ստանալ աշխատանքի ընդունվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում),
  • MS Office իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ Ջերմուկ մասնաճյուղ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Vardenis branch manager”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:    

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One