Սպասարկող մասնագետ | ardshinbank

Սպասարկող մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
01.07.2022 to 10.07.2022
Աշխատանքային վայրը: 
ք․ Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամ­արկղային գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
  • Կոմունալ վճարումների ընդունում և կատարում,
  • Քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
  • Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով,
  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է),
  • Վերջին  3 տարիների ընթացքում առնվազն 1.5 տարվա փորձ  ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSBANK ծրագրերի իմացությունը պարտադիր է:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Սպասարկող մասնագետ-Երևան, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2022-08-16 11:45
Developed by Studio One