Սպասարկող մասնագետ – Կոմունիկացիոն Կենտրոն | ardshinbank

Սպասարկող մասնագետ – Կոմունիկացիոն Կենտրոն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.09.2021 to 03.10.2021
Աշխատանքային վայրը: 
ք․ Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում
  • Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում
  • Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում
  • Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում
  • Կոմունիակացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում
  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
  • Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթության առկայության դեպքում 3 ամսվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Բարձրագույն կրթության բացակայության դեպքում 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Միջնակարգ/Ավագ Դպրոց/միջին մասնագիտական
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)
  • Բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Սպասարկող մասնագետ Կոմունիկացիոն Կենտրոն”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2021-10-26 16:27
Developed by Studio One