Սպասարկող մասնագետ - Կոմունիկացիոն կենտրոն | ardshinbank

Սպասարկող մասնագետ - Կոմունիկացիոն կենտրոն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
18.01.2019 to 27.01.2019
Աշխատանքային վայրը: 
Դավթաշեն մասնաճյուղ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
  • Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում,
  • Կոմունիկացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում:
Պահանջվող որակավորում: 
  • Միջնակարգ/Ավագ Դպրոց/միջին մասնագիտական,
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը՝
    • Բարձրագույն կրթության առկայության դեպքում՝ ցանկալի է
    • Բարձրագույն կրթության բացակայության դեպքում 2 տարվա փորձ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ)
  • MS Office ծրագրի իմացություն,
  • Բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Call center specialist, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 27-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One