Սպասարկող մասնագետ -Զվարթնոց մ/ճ | ardshinbank

Սպասարկող մասնագետ -Զվարթնոց մ/ճ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
18.01.2019 to 30.01.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք (աշխատանքը ենթադրում է գիշերային հերթափոխ)
Աշխատանքային պարտականություններ: 
  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամ­արկղային գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և "Գործառնական օր" ծրագրում մուտքագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան կումունալ վճարումների ընդունում և կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով բանկային և ճանապարհային չեկերի նույնականացում, դրանց վճարման ներկայացում և վճարման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությանը նախընտրելի է),
  • Վերջին  3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ  ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ կամ Զվարթնոց մասնաճյուղ: Սահմանված դիմում հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Teller for Zvartnots branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունվարի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One