Սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի 2-րդ կարգի մասնագետ | ardshinbank

Սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի 2-րդ կարգի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
17.09.2019 to 24.09.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Սպառողական վարկերի ռիսկերի գնահատում (Credit Scoring) ըստ վարկատեսակների,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,
  • Պահանջվող վարկի նպատակայնության հավաստում,
  • Հասանելիք վարկի առավելագույն գումարի և ժամկետի հաշվարկ,
  • Վարկառուի եկամտի աղբյուրների բացահայտում,
  • Վարկառուին բնորոշ ռիսկերի բացահայտում,
  • Ռիսկերի գնահատման համար ներքին և արտաքին տեղեկատվության հավաքագրում,
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար) իմացություն,
  • MS Office, LS-Bank կամ համանման ծրագրերի իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “2nd class specialist_RD, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 24-ը Սեպտեմբերի 2019թ. : Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One