Սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկերի կառավարման բաժնի պետ | ardshinbank

Սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկերի կառավարման բաժնի պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բաժնի արդյունավետ գործունեության և դրա՝ բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության ապահովում,
  • Վարկերի ռիսկերի գնահատում ըստ վարկատեսակների,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն
  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Պահանջվող վարկի նպատակայնության հավաստում,
  • Վարկառուի եկամտի աղբյուրների բացահայտում,
  • Հասանելիք վարկի առավելագույն գումարի և ժամկետի հաշվարկ,
  • Վարկավորման գործընթացի և ռիսկերի գնահատման  պարզեցման և ավտոմատացման համակարգերի կիրառմամբ առաջարկությունների մշակում,
  • Ռիսկերի գնահատման համար ներքին և արտաքին տեղեկատվության հավաքագրման ապահովում,
  • Փոխառուի վարկունակության վերլուծության և արտաքին ռիսկի բացահայտման ու գնահատման/վերագնահատման մեթոդների, գործիքակազմի և դրանց կիրառման ու գնահատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներիքին իրավական ակտերի,որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան՝ սպառողական վարկերի ռիսկերի՝ գնահատման կազմակերպում (Credit Scoring) ըստ վարկատեսակների,
  • Ռիսկերի գնահատման գործընթացում անհրաժեշտ արտաքին տեղեկատվության ձեռքբերման գործընթացի կազմակերպում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկային ռիսկի կառավարման ուղղվածությամբ) ոլորտում,
  • MS Օffice, LS Bank կամ համանման ծրագիր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար), 
  • Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Head of Department, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One