Պատասխանատու – ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների վաճառքի ուղղություն | ardshinbank

Պատասխանատու – ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության POS տերմինալների ծառայությունների վաճառքի ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.11.2018 to 13.12.2018
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի և Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման  կազմակերպում,
  • Բանկի ծառայությունների մասով առաջարկների ձևավորում,
  • Ծառայությունների մասով վաճառքի կոորդինացում և փաստացի վաճառքի ապահովում ընդունված բիզնես պլանին համապատասխան,
  • Հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և Բանկի իրավասու մարմնի կողմից հաստատման ապահովում,
  • Ծառայությունների, սակագների արտոնյալ պայմանների քննարկում, հիմնավորումների և հաստատման ներկայացում Բանկի իրավասու մարմնին,
  • Գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում,
  • Ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
  • Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ) 
  • MS Office-ի իմացություն,
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Responsible for POS terminals ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. դեկտեմբերի 13-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One