Պատասխանատու – Որակի կառավարման վարչության որակի կառավարման ուղղություն | ardshinbank

Պատասխանատու – Որակի կառավարման վարչության որակի կառավարման ուղղություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Որակի  մշտական հսկողության աշխատանքների իրականացում և համակարգում,
  • Կորպորատիվ միասնական ստանդարտների (ներքին և արտաքին), hաճախորդների սպասարկման միասնական ստանդարտների մշակում, ներդրում և կատարելագործում և հսկողության իրականացում,
  • Պրոդուկտների ներդրման գործընթացին մասնակցություն՝ ապահովելով որակի սահմանված չափանիշների պահպանումը,
  • Quality assurance,
  • Գործարար գործընթացների արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) պարբերական վերլուծություն, գնահատում (այդ թվում` բիզնես գործընթացների արդյունավետության գնահատում) և հաշվետվությունների ներկայացում,
  • Անհամապատասխանությունների հայտնաբերում և դրանց վերացմանն ուղղված գործառույթների համակարգում,
  • Սպասարկման որակի վերահսկման մեխանիզմների (գաղտնի մոնիթորինգի համակարգ, «Գաղտնի հաճախորդի» մեթոդ` «Mistery Shopping», հետադարձ կապի գործիքներ) մշակում,
  • Հաճախորդների բավարարվածության (տարբեր չափանիշների` սպասարկում, պրոդուկտ, Բանկ և այլն) մակարդակի բացահայտման մեխանիզմների մշակում,
  • Հաճախորդների լոյալության մակարդակի (NPS) հաշվարկ և ստացված ցուցանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքների կատարում,
  • Բանկի «Brandbook»-ում ամրագրված ստանդարտների կիրառման նկատմամբ պատշաճ հսկողություն,
  • Բանկի և հաճախորդների միջև  փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն  ուղղված միջոցառումների ձեռնարկում, ձեռնարկված միջոցառումներին պարտադիր մասնակցություն (այլ ստորաբաժանումների կողմից կազմակերպված), համակարգում,
  • Որակի կառավարման համակարգի անընդհատ կատարելագործում Բանկում` ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների անցկացման միջոցով` հիմնվելով հետադարձ կապի գործիքների միջոցով ստացված տվյալների և վերլուծությունների արդյունքների, ինչպես նաև՝ առանցքային ցուցիչների գնահատմամբ ստացված Որակի կառավարման համակարգի մոնիթորինգի արդյունքների վրա,
  • Բանկի հաճախորդների բողոքների ուսումնասիրության արդյունքում բացահայտված նոր խնդիրների վերլուծություն,
  • Ուղղության աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է   որակի կառավարման համակարգում),
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ),
  • ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն։
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Responsible-Quality, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One