Պատասխանատու - Համապատասխանության ապահովման վարչություն | ardshinbank

Պատասխանատու - Համապատասխանության ապահովման վարչություն

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
02.12.2019 to 27.12.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկում հաստատված ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան Վարչության գործունեությանը վերաբերող հաշվետվությունների կազմում,
  • Համապատասխանության ռիսկի բացահայտում, բացահայտված անհամապատասխանությունների (ռիսկերի) ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջոցառումների ծրագրի կազմում և իրականացում:
  • Բացահայտված անհամապատասխանությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Համապատասխանության ապահովմանն ուղղված աշխատանքների և մեխանիզմների մշակում և իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում::

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ աուդիտի, կամ ռիսկերի կառավարման, կամ մեթոդաբանության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում) ուղղվածությամբ  MS Office, MS Projectծրագրերի իմացություն,
  • Բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության գերազանց, ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդհանուր իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց)

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Responsible for Ensuring compliance”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. Դեկտեմբերի 27-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One