Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու | ardshinbank

Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.11.2023 to 26.11.2023
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բանկային ծառայությունների մշակման, ներդրման իրավական ուղեկցման ապահովում,
  • Պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման ապահովում,
  • Բանկի ներքին, անհատական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովում,
  • ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրություն, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ներքին իրավական և այլ փաստաթղթերում փոփոխությունների նախաձեռնում,
  • Բանկի տնտեսական գործունեության սպասարկման համար (վարկերի ստացման, ավանդների ներդրման,  հաշիվների, այդ թվում՝ թղթակցային, բացման, վճարային համակարգերի մասնակցության եւ այլ) գործարքների իրավական սպասարկում,  պայմանագրերի մշակում,
  • Փաստաթղթերի իրավական փորձաքննություն և եզրակացությունների տրամադրում Բանկի գործունեության ընթացքում ծագող իրավական հարցերի, խնդիրների վերաբերյալ,
  • Հաճախորդների ներկայացրած բողոք-պահանջների շրջանակներում բողոք-պահանջների վերլուծության վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրում, ՀՀ Ֆինանսկան համակարգի հաշտարարին ներկայացվող գրությունների, հաշտության համաձայնության համաձայնեցում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • 3 տարվա մասնագիտական փորձ,
  • Փաստաբանի որակավորումը ցանկալի է,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Քաղաքացիական, բանկային, աշխատանքային օրենսդրության իմացություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր:
  • Բժշկական ապահովագրություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Պայմանագրերի և  ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-02-28 19:03
Developed by Studio One