Որակի կառավարման վարչության վերլուծաբան | ardshinbank

Որակի կառավարման վարչության վերլուծաբան

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
12.06.2019 to 23.06.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Որակի  մշտական հսկողության աշխատանքների իրականացում,
  • Որակի կառավարմանը վերաբերվող Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ռեեստրների վարում (անհամապատասխանությունների, բողոք-պահանջների, ստուգված բիզնես գործընթացների արդյունքների, խնդրանքների, հարցումների, բանկային ծառայությունների, ԿԲ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրությունների ռեեստրներ),
  • Բանկի հաճախորդների բողոքների, դիմումների, խնդրանքների և հարցումների ուսումնասիրություն,
  • Գործարար գործընթացների արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) հաշվարկ,
  • ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարից  և ԿԲ-ից ստացված պատասխան գրությունների պատրաստում և ուղարկում՝ Որակի կառավարմանը վերաբերվող հարցերի մասով,,
  • Պրոդուկտների վաճառքի և հետագա սպասարկմանը առընչվող գործընթացների ընթացիկ ստուգում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է   որակի կառավարման, հաճախորդների բողոքների ուսումնասիրության ոլորտում),
  • MS Office, LSOFT կամ համանման ծրագրերի իմացություն,
  • ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ բանկային գործունեության հետ առնչվող օրենքների իմացություն ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Analyst_quality”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հունիսի 23-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One