Ոսկերիչ - Տավուշ մասնաճյուղ | ardshinbank

Ոսկերիչ - Տավուշ մասնաճյուղ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
03.07.2019 to 17.07.2019
Աշխատանքային վայրը: 
ք. Բերդ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկային մասնագետին,
  • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Հեռախոսազանգի միջոցով Բանկի պոտենցիալ հաճախորդների ներգրավում և ոսկու վարկերի գծով վարկառուներից վարկի մարման ժամկետների մասին տեղեկատվության ճշգրտում,
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

 

Պահանջվող որակավորում: 
  • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն (բարձրագույն կրթությունը կամ ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է    ֆինանսաբանկային ոլորտում),
  • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
  • Ազնվություն և անաչառություն,
  • Բծախնդրություն,
  • Հայերենի գերազանց և ռուսերենի բավարար իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Jeweller for Tavush branch”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 17-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One