Ոսկերիչ- Երևան մասնաճյուղեր | ardshinbank

Ոսկերիչ- Երևան մասնաճյուղեր

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
24.01.2022 to 06.02.2022
Աշխատանքային վայրը: 
ք․ Երևան
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում և hետհանձնում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում վարկային մասնագետին,
  • Ոսկյա իրերի գրավը պարունակող պարկերի հանձնում դրամարկղ և դրամարկղից դրանց հետընդունում՝ համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Հեռախոսազանգի միջոցով Բանկի պոտենցիալ հաճախորդների ներգրավում և ոսկու վարկերի գծով վարկառուներից վարկի մարման ժամկետների մասին տեղեկատվության ճշգրտում,
  • Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին:

 

Պահանջվող որակավորում: 
  • Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն (բարձրագույն կրթությունը կամ ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես ոսկերիչ (նախընտրելի է    ֆինանսաբանկային ոլորտում),
  • Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն,
  • Ազնվություն և անաչառություն,
  • Բծախնդրություն,
  • Հայերենի գերազանց և ռուսերենի բավարարիմացություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկի ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  Ոսկերիչ-Երևան, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One