Ոչ պրոֆիլային բիզնեսի զարգացման վարչության պետ | ardshinbank

Ոչ պրոֆիլային բիզնեսի զարգացման վարչության պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
20.05.2020 to 06.06.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Անմիջական ղեկավարների և Բանկի կառավարման մարմինների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Ոչ պրոֆիլային բիզնեսի զարգացմանն ուղղված նոր ծառայությունների ներդնման (այդ թվում՝ խնդրահարույց վարկերի վերակառուցման, բանկի սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի կամ այլ եղանակով օգտագործման մասով առաջարկների ներկայացում), առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում և պլանավորում,
  • Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակման և ներկայացման կազմակերպում և դրա նկատմամբ հսկողություն,
  • Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացման, պրոցեսների կանոնակարգման համար իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, վերահսկում,
  • Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է բանկային ծառայությունների զարգացման ոլորտում,
  • Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է),
  • MS Office, MS Project (ցանկալի է), Բանկի գործառնական օր (ցանկալի է), պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի (ցանկալի է) իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Department, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Հունիսի 6-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One