Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող | ardshinbank

Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
30.11.2022 to 12.12.2022
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ
Աշխատանքային պարտականություններ: 
  • Բիզնեսի զարգացման ռազմավարության և միջոցառումների տարեկան ծրագրերի մշակում,
  • Բիզնեսի զարգաման նպատակային նախագծերի մշակում ու իրականացում,
  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Կառավարման ենթակա ակտիվների (Assets Under Management - AUM) պորտֆելների շուկայի, աճի դինամիկայի կանխատեսում, պլանավորում և առաջարկների մշակում ու իրականացում,
  •  Ներդրումային բիզնեսի պրոդուկտների մշակում, բանկում նեդրման ապահովում,
  • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Բիզնեսի պլանավորման մասնակցությունը ըստ ոլորտների, տարածաշրջանների և պրոդուկտների,
  • Բիզնես գործընթացների մշակում, օպտիմալացում, թվայնացման և զարգազման առաջարկների ներկայացում, մասնակցություն աշխատանքներին,
  • Վարչության աշխատանքերի բնականոն իրականացման համար այլ գործառույթների իրականացում Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական),
  • Վերջին 5 տարվա ընթացքում Ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • MS Office-ի լավ իմացություն: LSBank ծրագրային փաթեթի իմացություն, Depend համակարգի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության լավ իմացություն:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության համակարգող, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-03-28 17:30
Developed by Studio One