Նախաորակավորման ծրագիր | ardshinbank

Նախաորակավորման ծրագիր

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
09.07.2021 to 22.07.2021
Աշխատանքային վայրը: 
ք․ Արտաշատ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 

Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
  • ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
  • ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
  • եռամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է ԲՈՒՀ-ի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված դիմում-հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում ԲՈՒՀ-ի կողմից տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է բալային միջին գնահատականը:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արտաշատ»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։ 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2021-10-26 16:27
Developed by Studio One