Մարքեթինգի մասնագետ | ardshinbank

Մարքեթինգի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
16.04.2020 to 30.04.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Պաշտպանել Բանկի բրենդը և ապահովել, որպեսզի Բանկի ծառայությունները համապատասխանեն այդ չափանիշներին,
  • Առաջարկել և իրագործել մարքեթինգային հաղորդակցության և առաջխաղացման ծրագրեր ըստ բանկի ծառայությունների, թիրախային խմբերի կամ առանձին տարածաշրջանների,
  • Մշակել մարքեթինգային հաղորդակցման բովանդակություն, այդ թվում բոլոր կոմունիկացիոն ուղիների (ներառյալ Բանկի կայքի և այլ ինտերնետ հարթակների, հեռուստառադիոգովազդի, արտաքին գովազդի վահանակների) համար,
  • Ապահովել և համակարգել Բանկի ներկայությունը թվային հաղորդակցման հարթակներում, այդ թվում՝ կայքում և սոցիալական ցանցերում՝ ապահովելով ծառայությունների մասին տեղեկատվության հրապարակում, առաջխաղացում և հաճախորդի հետ իմաստալից երկխոսություն,
  • Կազմել մամլո հաղորդագրություններ և Բանկի ծառայությունների մասին նյութեր, որոնք կհրապարակվեն ինչպես Բանկի թվային հարթակներում, այնպես էլ լրատվամիջոցներում,
  • Մշակել, խմբագրել բանկի տեղեկատվական բնույթի նյութեր, իրականացնել պարբերական վերահսկողություն տեղեկատվության արդիական լինելու ուղղությամբ,
  • Իրականացնել Բանկի կողմից ընտրված կոմունիկացիոն ուղիների արդյունավետության պարբերական ուսումնասիրություն և ներկայացնել դրանց հետագա կիրառման կամ փոխարինման վերաբերյալ  առաջարկներ:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (նախընտրելի է մարքեթինգի բնագավառում, մարքեթինգի ոլորտում վերապատրաստումների մասին վկայող սերտիֆիկատները կամ լիցենզիաներ կդիտվեն որպես առավելություն)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, որից 6 ամիսը մարքեթինգի ուղղվածությամբ
  • MS Office, դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց)
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Marketing Communication Specialist, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. Ապրիլի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One