Մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ | ardshinbank

Մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
22.07.2019 to 04.08.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Բանկի ստեղծագործական կոնցեպտի,բանկային ծառայությունների առաջխաղացման, գովազդային քաղաքականության մշակման աշխատանքների կազմակերպում ներքին ռեսուրսնեի և կոնտրագենտների միջոցով և դրանց արդյունավետության վերլուծություն,
  • Գովազդային արշավների և տեղեկատվական տեքստերի պատրաստման աշխատանքների կազմակերպում,սոցիալական մեդիայի և ինտերնետային կայքի կառավարում, կոնտենտի մշակման և արդիականության մասով հսկողության իրականացում,
  • Բանկի հասարակայնության հետ կապերի ռազմավարության մշակման աշխատանքների կազմակերպում,
  • Լրատվամիջոցների հետ համագործակցության և հասարակայնության  հետ կապերի իրականացման ուղիների մշակում՝ լրատվամիջոցներին տրամադրվող փաթեթի, մեդիա և տեղեկատվական նյութերի պատրաստում,մամուլի ասուլիսների, ճեպազրույցներ և հարցազրույց անցկացում,
  • Բանկի բրենդի և հեղինակության կառավարման ռազմավարության մշակում, Բանկի բրենդի առաջխաղացման (ներկայացման) հետ կապված միջոցառումների իրականացում և դրանց արդյունավետության վերլուծություն,
  • Կոմունիկացիոն ուղիների ընտրություն և կառավարում,
  • Բանկի կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքների  մասնակցություն,
  • Վարչության գործառույթներից բխող միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության գնահատում և առաջարկի ներկայացում:

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ոլորտում, որից 2-ը՝ ղեկավար պաշտոնում (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում):
  • Հասարակայնության հետ կապերի և (կամ) մարքեթինգ մենեջմենթի մասին վկայող լիցենզիաներ կամ սերտիֆիկատներ (ցանկալի է)
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Head of Marketing Communication Division”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 4-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One