Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի 1-ին կարգի մասնագետ | ardshinbank

Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի 1-ին կարգի մասնագետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
04.07.2019 to 14.07.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում  մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (կրեդիտի, վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին  և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ մանրածախ  վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին  և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում  «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում ,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման  համար արկային փաթեթում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ  որոշում ընդունող մարմնի  առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական  վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Ընթացիկ վարկային գործերի բնօրինակ փաստաթղթերի  (պայմանագրերի, համաձայնագրերի, ապահովագրական պոլիսների, գրավի վկայականների, լրացուցիչ պայմանների և այլն)  հաշվառում և պահպանում:
Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել 1st class specialist_BO”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. հուլիսի 14-ը:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One