Ղեկավարի օգնական/Office manager | ardshinbank

Ղեկավարի օգնական/Office manager

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
15.11.2023 to 26.11.2023
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ
Աշխատանքային պարտականություններ: 
  • Ղեկավարի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, տրված հանձնարականների կատարման ամփոփում, ամփոփ փաստաթղթերի կազմում և համաձայնեցում ղեկավարի հետ, դրանց հետագա ընթացքի ապահովում:
  • Ղեկավարի ստորագրմանը, վիզավորմանը, համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի (և դրանց հիմքերի) ստուգում, նամակների (գրությունների) պատրաստում, ղեկավարի անունից հայտերի ներկայացում,
  • Ղեկավարի մոտ վարվող քննարկումների, խորհրդակցությունների արձանագրում (ըստ անհրաժեշտության), դրանց ընթացքում ձևավորված հանձնարարականների նկատմամբ հսկողություն, հանձնարարականների կատարման վիճակագրության վարում,
  • Ղեկավարի աշխատանքային օրակարգի կազմում, վարում, դրա շրջանակներում հսկողության իրականացում, ղեկավարի մոտ այցելուների ընդունելության կազմակերպում, ընթացիկ աշխատանքների հետ կապված կազմակերպչական (այդ թվում, գործուղումների հետ կապված) բնույթի հարցերի լուծում,
  • Ղեկավարի գործուղումների կազմակերպում (ավիատոմս, ամրագրումներ),
  • Թարգմանությունների կատարում (հայերենից ռուսերեն և (կամ) անգլերեն, ինչպես նաև նշված լեզուներից հայերեն):

 

Պահանջվող որակավորում: 
  • Վերջին 2 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում),
  • Բարձրագույն (նախընտրելի է բանասիրական կամ տնտեսագիտական կրթություն),
  • MS Office, Lotus Notes, e-mail,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Փաստաթղթաշրջանառության հիմունքների և գործարար էթիկայի կանոնների իմացություն:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ՝

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Ղեկավարի օգնական/Office manager: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Չոր, 2024-02-28 19:03
Developed by Studio One