Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի պետ | ardshinbank

Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի պետ

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
02.08.2019 to 15.08.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համա­պա­տաս­խան Բանկի հիմնական միջոցների, ոչ նյութական և նյութական ակկտիվների և կապիտալ ներդրումների ամորտիզացիայի, արժեզրկման, վերագնհատման և դուրսգրման հաշվապահական ձևակերպումների կազմակերպում,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատաս­խան Բանկի կողմից իրականացվող գործառնություններր հաշվապահական ձևակերպումների իրականացման և հաշվառման գործընթացի կազմակերպում և ղեկավարում,        
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատաս­խան՝ Բանկի կողմից հարկային և պարտադիր այլ վճարների գծով Բանկի պարտավորությունների հաշվառման և վճարման գործընթացի ապահովում և կազմակերում,
  • Բանկի կողմից վարկերի և դեբիտորական պարտքերի մարումների ձևակերպման ապահովում համաձայն ՀՀ ԿԲ և հարկային օրենքների,
  • Բանկի կողմից իրականցվող ծախսերի հաշվառման և հաշվապահական ձևակերպումների իրականացման գործընթացի ապահովում, կազմակերպում և վերահսկում,
  • Տնտեսական և կառավարչական ծախսերի, ձեռքբերվող ծառայությունների հաշվապահական ձևակերպումների հաշվառման իրականացում և համապատասխան վճարումների ապահովում, ներկայուցչական ծախսերի սահմանաչափերի  վերահսկողություն,
  • Բանկի կողմից կնքված պայմանագրերի և հաստատված ծախսերի թույլտվությունների հիման վրա դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի ֆինանսակական վերահսկողության իրականացում,
  • Մուրհակներով գործառնությունների հաշվառում և հաշվապահական ձևակերպումների իրականացման կազմակերպում,
  • Արժեթղթերի վերագնահատում, վերագնահատման հաշվառման ապահովում,
  • Բանկի պայմանագրերի վարման և պայմանագրով սահմանված վճարումների իրականացման գործընթացի ապահովում և կազմակերպում,
  • Բանկի անունից մատակարարներին (ոչ ֆինանսական կազմակերպություններին) կատարվող միջազգային և ՀՀ տարածքում իրականացվող փոխանցումների և դրանց հաշվապահական ձևակերպումի հաստատում և գործընթացի կազմակերպում,
  • Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների ապահովման և հաշվապահական ձևակերպումների իրականացում կազմակերպում,
  • Գործուղղումների, առհաշիվ վճարվող գումարների, վերապատրաստումների հաշվապահական ձևակերպումների հաշվառման իրականացման և համապատասխան վճարումների ապահովման կազմակերպում,
  • Ժամկետանց դեբիտորական պարտքերի հետ կապված գործառույթների վերահսկում,
  • Բաժնի աշխատանքների համակարգում, բաժնի աշխատակիցների աշխատատեղի նկարագրերով նախատեսված գործառութների պատշաճ կատարման և Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողություն,
  • Հաշվապահական գործառույթների օպտիմիզացման և ավտոմատացման կազմակերպում,
  • Բաժնին վերաբերվող կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում,
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ ներքին և արտաքին իրավական ակտերի, մեթոդական ցուցումների փոփոխության մոնիթորինգի իրականացում:
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է),
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ հաշվապահական հաշվառման, ՀՀ ԿԲ և հարկային մարմիններին ներկայացվող և ՖՀՄՍ պահանջներին համապատասխանող հաշվետվությունների պատրաստման ուղղվածությամբ (նախընտրելի է բանկային համակարգում), որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում,
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 2-ի, 3-ի, 4/03-ի և 8/03-ի, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Head of Accounting Records Management and Financial Control unit, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One