Կորպորատիվ մշակույթի և խրախուսման համակարգերի զարգացման պատասխանատու | ardshinbank

Կորպորատիվ մշակույթի և խրախուսման համակարգերի զարգացման պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
12.02.2019 to 24.02.2019
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Խրախուսման համակարգերի մշակում, ներդրում և հսկողություն, շուկայական ուսումնասիրությունների պարբերաբար իրականացում,
  • Կորպորատիվ մշակույթի և ոչ նյութական խրախուսմանն ուղղված միջոցառումների տարեկան պլանի կազմում և պլանով նախատեսված միջոցառումների կազմակերպում,Կորպորատիվ մշակույթի զարգացմանը և աշխատակիցների լոյալությանն ուղղված ծրագրերի (արտոնությունների փաթեթի) մշակում,
  • Ներքին հաղորդակցությունների հարթակի մշակում, ներդրում, կառավարում,
  • Աշխատակիցների՝ ապահովագրության հարցերով կոորդինացում, ապահովագրության պայմանագրերի կնքում,
  • Աշխատակիցների գնահատման սկզբունքների մշակում, գործընթացի կազմակերպում և արդյունքների ամփոփում,
  • Ոլորտի մասով լավագույն փորձի ուսումնասիրում, ներդրում և ադապտացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Ոլորտը կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակում:
 
Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն,
  • Առնվազն 3 տարվա փորձ անձնակազմի կառավարման (նախընտրելի է բանկային ոլորտում անձնակազմի զարգացման ) ուղղվածությամբ,
  •  MS Office-ի իմացություն,
  • Ազատ բանավոր և գրավոր շփման հմտություն,
  • Ինքնակազմակերպում և ժամանակի կառավարման հմտություն,
  • Ինքնուրույն աշխատելու հմտություն՝ նպատակասլաց և արդյունքին կողմնորոշված անհատականություն,
  • Գերազանց միջանձնային և խնդիրների լուծման հմտություններ,
  • Լսելու, բանակցելու և ներկայացուցչական հմտություններ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Corporate culture and incentive systems development responsible”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. փետրվարի 24-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է
Developed by Studio One