ԿԲՏ - Պրեմիում և խոշոր հաճախորդների և նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության պատասխանատու | ardshinbank

ԿԲՏ - Պրեմիում և խոշոր հաճախորդների և նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության պատասխանատու

Բացման ամսաթիվ և վերջնաժամկետ: 
14.02.2020 to 29.02.2020
Աշխատանքային վայրը: 
Գլխամասային գրասենյակ
Դրույք: 
Լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ: 
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների հետ նախատեսվող վարկային գործարքների գծով ֆինանսական տեղեկատվության հավաքագրում
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերաբերյալ առաջարկների ձևավորում, Բանկի վարկային կոմիտեի հաստատմանը  ներկայացում
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, անհրաժեշտ փոփոխությունների նախաձեռնում` Հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ, խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո , նպատակային օգտագործման հսկողության իրականացում հաճախորդների հետ աշխատանքների պատասխանատուի հետ համատեղ
  • Պրեմիում հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում,
  • Պրեմիում և խոշոր հաճախորդների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերլուծություն՝ վարկարժանության և վարկունակության գնահատում, վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների վերլուծություն, ֆինանսական գործակիցների վերլուծություն,  պատմական դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի և եկամուտ ծախսերի վերլուծություն, կանխատեսվող ֆինանսական հոսքերի պլանավորում
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

 

 

Պահանջվող որակավորում: 
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է)
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ:     
  • MS Office,
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց):

 

Դիմելու կարգը: 

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Responsible_Premium”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է Փետրվարի 29 2020թ.: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Ուրբ, 2024-03-29 18:07
Developed by Studio One